Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

17.10.2026 - 18:58 դիտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջիկա աշխարհի առաջնությանը, որը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ