Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում

Աննա Կոստանյան 16.10.2026 - 14:13
16.10.2026 - 14:13 դիտում

Հոկտեմբերի 15-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացրած հսկողության արդյունքում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտման դեպք:

Մասնավորապես՝

  • պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ 16 դեպք,
  • չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի մինչև 50 դեպք,
  • միկրոն պոլիէթիլենային պարկերի համար 16 դեպք, առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար 3 դեպք,
  • առանց թույլտվության գովազդի տեղադրման համար 4 դեպք։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ