Շիրակի մարզի Արթիկ համայնքում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Հայաստանի կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվող նմանատիպ ցուցադրությունները մարզերում անցկացվում է արդեն յոթերորդ անգամ՝ վերջին երեք տարիների ընթացքում։
Ցուցահանդեսը Արթիկում կգործի մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 10:00-ից 17:00-ն, Թումանյան փողոց, շենք 2 հասցեում գործող Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը:
