Հորդառատ անձրևները Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ շրջաններում հանգեցրել են լայնածավալ հեղեղումների: Հեղեղվել են փողոցները, բարդացել է երթևեկությունը։ Արտակարգ ծառայությունները շարունակում են վերացնել վատ եղանակի հետևանքները և օգնել տուժածներին:
Ստամբուլի քաղաքապետարանի տվյալով՝ առանձին շրջաններում տեղումների քանակը հասել է 95 լիտրի մեկ քառակուսի մետրի համար։ Ընդ որում՝ 12 ժամվա ընթացքում ավելի շատ տեղումներ են եղել, քան սովորաբար գրանցվում է մեկ օրում։
Վատ եղանակի հետևանքներն ազդել են քաղաքի միլիոնավոր բնակիչների վրա։ Ստամբուլի նահանգապետը կարգադրել է չեղարկել դասերը բոլոր պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում:
Հաղորդվում է նաև տուժածների մասին:
