Հոկտեմբերի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի և 17-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.1°C (1998թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14°C
