Սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում հատկացվել է ավելի քան 2 մլրդ դրամ (5,7 մլն դոլար – խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Միջոցները հատկացվել են մարզային վարչակազմերի աշխատակիցներին՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։
