Լավրովը ժամանել է Բաքու

Աստղիկ Խաչատրյան 14.10.2026 - 19:59
14.10.2026 - 19:59 դիտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի յոթերորդ գագաթնաժողովին՝ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նախատեսվում է, որ հանդիպման արդյունքում կընդունվեն Բաքվի հռչակագիրը և գագաթնաժողովի դերի ու արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումների փաթեթ։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են Ասիայում վստահության ամրապնդման, խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև համաժողովի հետագա ինստիտուցիոնալ զարգացման հարցերը: Մասնակիցները կքննարկեն գործնական փոխգործակցության հեռանկարները տրանսպորտի, թվայնացման, տնտեսության և այլ առաջնահերթ ոլորտներում։ Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային ու միջազգային հիմնական հարցերի շուրջ։

Միջազգային այս ֆորումը հիմնադրվել է 1992 թվականին Ղազախստանի նախաձեռնությամբ և ներկայումս միավորում է 28 պետություն: Մասնակից երկրները համագործակցում են հինգ ուղղությամբ՝ ռազմաքաղաքական, տնտեսական, մարդասիրական, բնապահպանական և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հարցով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ