Գյումրու ավագանու հոկտեմբերի 14-ի նիստում քննարկումները ծավալվեցին քաղաքի չլուծված խնդիրների ու առաջիկա տոնակատարությունների ֆինանսավորման շուրջ։ Խորենացի փողոցի խնդրահարույց հատվածից ու թափառող կենդանիների կացարանի բացակայությունից մինչև ամանորյա միջոցառումների համար նախատեսված միլիոնավոր դրամներ. ավագանին անդրադարձավ ինչպես առօրյա խնդիրներին, այնպես էլ համայնքային միջոցների ծախսմանն ու բարերարների աջակցությանը։
