Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող «Ակսայկարդանդետալ» գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Ձեռնարկությունը զբաղվում է մետաղամշակմամբ, դրոշմմամբ և մետաղի ջերմային մշակմամբ։ Այս տեխնոլոգիաները կարող են կիրառվել, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի բաղադրիչների արտադրության մեջ։
Հրդեհի պատճառների, տուժածների և ձեռնարկությանը հասցված վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
