2025 թվականի դեկտեմբերի 1-ից առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում, Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 12 հա մակերեսով գոտիներում՝ 78 հողատարածքներում, ապամոնտաժվել են 222 շենք-շինություններ:
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ:
Սևանա լճի ափին օրենքի խախտմամբ կառուցված առանձնատները պետությանը վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայցեր է ներկայացրել իրավասու դատարաններ:
