Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան

9.10.2026 - 12:37 դիտում

Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների վրա, այդ թվում՝ Տվերի, Բելգորոդի և Կալուգայի մարզերի, գրում է Current time-ը։ Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կոնակովսկի շրջանի Ռեդկինո գյուղի գործարանում։ Նա ասել է, որ աշխատակիցները չեն տուժել, և հրդեհն արդեն մարվել է։ Կորոլյովը չի նշել գործարանի անունը։ Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հաղորդել է «Ռեդկինո» փորձարարական գործարանի վրա հարձակման մասին, որը նախկինում մի քանի հարձակումների թիրախ է դարձել։ Գործարանի կայքում նշվում է, որ այն արտադրում է «եզակի քիմիական արտադրանք» ավիացիոն և տիեզերական արդյունաբերության համար։ Բելգորոդի մարզում նավթաբազա է այրվում։ Ալիքի տվյալներով՝ այն գտնվում է Բելգորոդից հյուսիս։ Բելգորոդի տարածաշրջանային օպերատիվ խումբը չի նշել նավթաբազայի վրա հարվածի մասին, փոխարենը հայտնել է Բելգորոդի մոտ գտնվող Ռազումնոյե գյուղում գտնվող մասնավոր տան վրա հարվածի մասին։ Հարձակման հետևանքով զոհվել են ամուսիններ, վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, իսկ հարևան տան տանիքն ու ցանկապատը վնասվել են, իսկ պատուհանները կոտրվել են։ Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, իր հերթին, հայտնել է տարածաշրջանի երկնքում 26 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: Նա պնդում է, որ ուկրաինական ուժերը հարվածել են քաղաքի ենթակառուցվածքներին, վիրավորվել է 9 մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Նա նաև պնդել է, որ վնասվել են երկու քաղաքային շրջանների մասնավոր տներ։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Կալուգայի, Բրյանսկի, Նիժնի Նովգորոդի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Վորոնեժի, Լիպեցկի, Տուլայի, Տվերի, Տամբովի, Սմոլենսկի, Ռյազանի, Ուլյանովսկի, Ռոստովի, Աստրախանի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի վրա ուկրաինական 505 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ