Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Նիկոլ Փաշինյան

7.10.2026 - 17:38 դիտում

Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն ցույց չի տվել, այսինքն՝ որքան հասկանում եմ, նաև որոշակի վնասվածքներ է ունեցել, գուցե նաև դա է պատճառը, որ որևէ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանի հարցին, թե ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման գործընթացը նկարահանվե՞լ է, եթե նկարահանվել է, ինչո՞ւ չի հրապարակվել, այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիների ձերբակալման կադրերը հրապարակվում են:

«Տեսանկարահանում կա՞, թե՞ չկա՝ այս պահին չեմ կարող ասել, կճշտեմ լրացուցիչ, կասեմ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ նախկինում գրանցված դեպքերի մասով խնդրել է խուսափել նման կադրեր հրապարակելուց՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է հայ գործընկերներին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ