Թուրքիան մտադիր է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում

7.10.2026 - 13:55 դիտում

Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի պաշտպանական դաշնագրի շրջանակներում Թագավորությունում ռազմական ներկայությունն ընդլայնելու ծրագրերի ֆոնին, գրում է Türkiye թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան առաջիկա շաբաթներին սահմանափակ զորակազմ և ռազմական տեխնիկա կուղարկի Սաուդյան Արաբիա: 2025 թվականից Թուրքիան այդ երկրում տեղակայում է ավելի քան 200 ռազմական մասնագետների, տեխնիկական խմբերի, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ՝ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար։

Türkiye-ի տեղեկություններով ՝ հոկտեմբերի 5-ին Էր-Ռիադում Մեքքայի դաշինքի անդամ երկրների (Պակիստան, Սաուդյան Արաբիա և Թուրքիա) համատեղ պաշտպանության և ռազմական ուժերի տեղակայման պարտավորությունների գործնական իրականացմանն անցնելու որոշման շրջանակներում Թուրքիան իր փոքր և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի միջոցով կմասնակցի Սաուդյան Արաբիայի գազի ու էլեկտրաէներգիայի չորս կարևորագույն օբյեկտների պաշտպանությանը: Տարածաշրջան ուղարկվող զինծառայողների թիվը կհստակեցվի առաջիկա օրերին։

Սաուդյան Արաբիա թուրքական զորախումբ ուղարկելու որոշումը պետք է կայացնի հանրապետության խորհրդարանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին:

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիան ռազմական բազաներ ունի 12 երկրում, այդ թվում՝ Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ