Հոկտեմբերի 3-ի առավոտյան ռուսական ուժերը հարվածել են Կիևի Հյուսիսային կամրջին։ Վնասվել են մայրուղին և տրոլեյբուսների գծերը։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ Դնեպր գետի վրայով անցնող կամրջի երթևեկությունը սահմանափակվել է: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն հայտնել է, որ թիրախավորել են նաև Կիևի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոններից մեկը և Օդեսա նավահանգիստ ուղևորվող մեկ նավ:
Ավելի վաղ ռուսական ուժերը հարվածել էին Կիևի Հարավային կամրջին: Հյուսիսային և Հարավային կամուրջները Դնեպրի վրայով անցնող ամենակարևոր և գերբեռնված մայրուղիներից են։
Ուկրաինայի Զինված ուժերն էլ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին: Դաշնության ՊՆ տվյալով՝ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 218 անօդաչու թռչող սարք: Թիրախում են եղել Աստրախանի, Կալուգայի, Ռոստովի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը,Ղրիմը, Ազովի և Սև ծովերի տարածքները:
