Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին՝ ժամանակ առ ժամանակ, հանրապետության շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 5-6-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին, 6-ին՝ գիշերը և երեկոյան, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

