Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել

26.09.2026 - 11:36 դիտում

ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջև դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ստորագրումից հետո կայացած զրույցում Հայաստանի և Ռուանդայի նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ