ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Աստղիկ Խաչատրյան 15.09.2026 - 19:20
15.09.2026 - 19:20 դիտում

Մոսկվան մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը: Մարիա Զախարովայի խոսքով՝ ակնկալում են նույն մոտեցումը նաև Երևանից:

«Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական գործակցության ընդլայնման հարցը։ 102-րդ ռազմաբազան առանցքային դեր է խաղում Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք դեռևս չկա»,- կարծիք է հայտնել Զախարովան։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ հայտարարել էր, որ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, նշել էր, որ Երևանը 102-րդ ռազմաբազայի հարցը երբեք չի բարձրացրել, սակայն եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել, հայկական կողմը չի առարկի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ