«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները»։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զելենսկին պետք է մեկ բան անի։ Նա պետք է դադարեցնի դիզելային վառելիքի ոչնչացումը Ռուսաստանում։ Սա է պատճառը, որ երկրում վառելիքի պակաս կա։ Սա որևէ կապ չունի Մերձավոր Արևելքի հետ։ Սա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունների հետևանք է», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
