Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Աստղիկ Խաչատրյան 11.09.2026 - 20:03
11.09.2026 - 20:03 դիտում

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց՝ կրկնակի շատ, քան բոլոր երկրների դեմ միասին վերցրած, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանում՝ BRICS գագաթնաժողովում։

Պուտինը սակայն չի թերագնահատել պատժամիջոցների դերը, քանի որ դրանց պատճառով երկրի տնտեսությունում սկսվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց շնորհիվ էլ, ըստ նրա, Ռուսաստանը դարձել է ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ու ավելի շարժունակ։

Ռուսաստանի առաջնորդը վստահեցրել է գագաթնաժողովի մասնակիցներին, որ վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի տնտեսական զարգացման տեմպերը բարձր էին համաշխարհային միջինից։

Ավելին՝ նա այն համոզմունքն է հայտնել, որ պատժամիջոցներ նախաձեռնած երկրները հենց իրենք են բախվել  դժվար և ծանր հետևանքների՝ բյուջեի պակասուրդի, պետական ​​պարտքի աճի և արդյունաբերության անկման:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ