Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

9.09.2026 - 14:48 դիտում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել նրա թեկնածությանը, սակայն Ղազարյանը ստացել է անհրաժեշտ թվով ձայներ և ընտրվել այս պաշտոնում։ Նրա թեկնածությունը ներկայացրեց ՔՊ-ական Մարիա Կարապետյանը։ Ղազարյանը 2013 թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: 2015 թ.՝ Եվրոպայի քոլեջը (Լեհաստան), Եվրոպագիտության մագիստրոս: 2015-2016 թթ. աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնի շուկայագետ: 2016-2017 թթ.՝ «Բիգբեկ» կազմակերպության ծրագրերի ղեկավար: 2017 թ. եղել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական, մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը: 2019-2021 թթ.-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել: 2021-2026 թթ․-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Նախորդ գումարման ԱԺ-ում եղել է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2026 թ․ հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ