ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է Ռուսաստան

9.09.2026 - 14:44 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկօրյա այցով գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն:

Թովմասյանը մեկնելու է Մոսկվա սեպտեմբերի 15-17-ը:

«Սուրեն Թովմասյանին գործուղել ՌԴ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ