Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

5.09.2026 - 16:21 դիտում

Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ դիվանագիտական գործընթացներին զուգահեռ չեն դադարում ռուսական և ուկրաինական ուժերի փոխադարձ հարվածները:

Կիևի մարզում քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, կան վիրավորներ: Դնեպրոպետրովսկի մարզում գործարան և այլ կառույցներ են թիրախավորվել։ Չորս մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերը ուկրաինական 53 ԱԹՍ է խոցվել այդ թվում՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ