Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին

4.09.2026 - 11:30 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։

Թուրքմենստանի նախագահը հրավերը սիրով ընդունել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ