Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասին

3.09.2026 - 13:45 դիտում

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե «խայտառակ» տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանում, դնում աթոռների վրա:

«Այդ տեսարանը տեսնելով՝ թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, թե, ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մարդիկ ունեցել են շանս՝ գալու և ասելու, որ գողացել են պետությունից և պատրաստ են վերադարձնել:

«Այդ տեսարանը տեսնելիս ՀՀ շատ քաղաքացիների արձագանքը կլինի մոտավորապես հետևյալը, որ վերջապես Հայաստանում արդարության մասին խոստումներն առարկայանում են, և այդպես կարձագանքեն բազմաթիվ մարդիկ, որոնք Հայաստանում երկար տարիներ գործած մաֆիայի գործողությունների արդյունքում ունեզրկվել են, ենթարկվել են կտտանքների, խոշտանգումների:

Ես ուզում եմ գոհունակությունը հայտնել այդ տեսարանների կապակցությամբ, որ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ պատասխանատվությունից խուսափել: Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն, հատ-հատ պիտի կրեն պատասխանատվությունը»,- ասաց նա և հավելեց՝ նրանք պետք է ունեզրկվեն:

«Այն տեսարանները, որ դուք անվանում ենք «խայտառակ», ես համարում եմ հույս, որ ի վերջո Հայաստանում կհաստատվի արդարություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված կատարվել էին գործողություններ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները տեսանյութեր էին տարածել՝ պնդելով, թե իրավապահ մարմինները խոշտանգել են իրենց պաշտպանյալին։ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր:

Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ իրավապահների և պաշտպանների դիրքրոշումները հակոտնյա են: Փաստաբանները ներկայացնում են, թե նախկին պաշտոնյայի առողջական վիճակը անհամատեղելի է կալանավորման հետ: Իրավապահներն էլ փաստարկում են, որ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ Խաչատրյանն ի վիճակի է մասնակցել վարութային բոլոր գործողություններին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ