Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

2.09.2026 - 23:05 դիտում

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով այս պահին կա 11 տուժած։ Վթարը 5 մարդու կյանք է խլել։
1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ)։
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ տուժածներից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ