Պատերազմից վերադարձած հինգ տղաների համար այս տիկնիկները պարզապես խաղալիքներ չեն։ Դրանք դարձել են սփոփանքի, հոգատարության ու ամենակարևորը՝ նոր հույսի խորհրդանիշ։Ամերիկաբնակ բարերար Հակոբ Հայթյանը կանգնեց տղաների կողքին, ձեռք մեկնեց ու իր աջակցությամբ օգնեց նրանց նորից հավատալ ստեղծելու, երազելու և առաջ շարժվելու ուժին։ Իսկ այսօր այդ հույսը բեմում է՝ պատմության, կերպարների ու միասնականության միջոցով։
