ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ղազարյանին ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանին վերանշանակել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:
