Ինչու՞ է աղմկում կոյուղատարը

28.08.2026 - 14:08 դիտում

Գյումրիում՝ Գարեգին Նժդեհի 9/3 հասցեի բնակիչները բարձրաձայնում են իրենց շենքի հարևանությամբ կառուցվող «Պարկ Գյումրի» թաղամասի կոյուղատար խողովակի անցկացման հետ կապված խնդիրը։ Նրանց խոսքով՝ խողովակի նախատեսվող ուղղությունը կարող է վտանգ ստեղծել շենքի հիմքերի ամրության համար, ուստի պահանջում են այն անցկացնել այլ ուղղությամբ։

Բնակիչներն այս հարցով դիմել են Գյումրու համայնքապետարանին և ՏԿԵ նախարարությանը։ «Պարկ Գյումրիից» հայտնում են, որ օրենքի որևէ պահանջ չեն շրջանցում, իսկ նախագիծն ունի համապատասխան շինթույլտվություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ