Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

Աստղիկ Խաչատրյան 27.08.2026 - 21:11
27.08.2026 - 21:11 դիտում

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում գտնվող կիսակառույցի մոտ զենք-զինամթերք է թողել։
Քրեական ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 3 նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ