«Դրանից առաջ, իմիջիայլոց, հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը, ինչով արձանագրվեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ:
Սա կարևոր արձանագրում է այն առումով, որ մենք, 2021-ին ստանձնելով կառավարումը՝ օգոստոսին էլի, մեր առջև խնդիր դրեցինք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և աներկբա ու միանշանակ մենք 7 տոկոսից ավելի՝ միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, և սա շատ կարևոր ցուցանիշ է:
Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են, և իհարկե, պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում՝ շինարարությունը և ծառայությունները»,- ասաց նա:
Փաշինյանը ներկայացրեց նաև 6 ամսվա ՏԱՑ-ի ցուցանիշը: Ըստ այդմ՝ ընդհանուր ՏԱՑ-ը՝ 7,7 տոկոս, արդյունաբերությունը՝ 9,5 տոկոս, շինարարությունը՝ 25 տոկոս, առևտուրը՝ 0,8 տոկոս, ծառայությունները՝ 13 տոկոս:
«Սա լավ մեկնարկ է, եթե բաժանարարը համարենք հունիս ամիսը, երբ ընտրություններ են տեղի ունեցել: Ընտրություններից հետո մենք բավականին լավ տեմպով սկսում ենք և շարունակում ենք մեր աշխատանքը»,- ասաց նա:
