Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

21.08.2026 - 11:17 դիտում

Կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի»,- նշել է նա։

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ