Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

15.08.2026 - 12:03 դիտում

Oգոստոսի 14-ին Կիգալիում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության՝ Եվրոպայի, Ամերիկայի և միջազգային կազմակերպությունների գլխավոր տնօրեն Մարի Գրեյս Նյինավումունտուն։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությանը, ինչպես նաև անդրադարձել են թվային տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության  և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ հարցերի շուրջ։ Անրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում ընթացիկ զարգացումներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ