ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով

15.08.2026 - 11:30 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները Հայաստանը համարում են ՀԱՊԿ դաշնակից:

«Հայաստանն ի սկզբանե եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես այդ երկիրը դիտարկում են որպես կազմակերպության դաշնակից»,- ասել է Մասադիկովը:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերում են համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերսկսմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ