Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, վերջին խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ընտրական հանցագործության դեպքով քննվող քրեական վարույթում։ Քննիչը դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։
Ե՞րբ դատարանը կքննի Մարտուն Գրիգորյանի կալանավորման հարցը
նախորդ գրառումը
