Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել, ՌԲԿ-ին ասել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։ Ռուսական կողմը հանձնել է 261 մարմին, իսկ Ուկրաինան՝ 24։ Ուկրաինան դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակել փոխանակման մասին։ Վերջին անգամ Մոսկվան և Կիևը զոհված զինվորների մարմիններ են փոխանակել հուլիսի 16-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանն Ուկրաինային էր հանձնել 501 մարմին, իսկ Ուկրաինայից ստացել՝ 31-ը։
