Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:
