Վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացվել էր, որ նախատեսվում է պետական աջակցության ծրագիր։ Հարցին անդրադարձել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշելով, որ փոխհատուցման ծրագիրը չի չեղարկվել, և դրա մշակման աշխատանքները շարունակվում են։
