ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր

10.08.2026 - 16:51 դիտում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման նպատակով Արարատի և Արմավիրի մարզերում վերահսկողություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության շահագործվող 969 խորքային հորերի նկատմամբ։
Արդյունքում՝
  • կասեցվել է 146 խորքային հորի շահագործում (Արմավիր՝ 85, Արարատ՝ 61),
  • նշանակվել է 53,1 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք,
  • ներկայացվել է շուրջ 687,4 մլն ՀՀ դրամի վնասի փոխհատուցման պահանջ,
Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել 208 խորքային հորերի վերաբերյալ տեղեկատվություն՝ կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու նպատակով:
Միաժամանակ, «Երևան» ՋՕԸ-ի և Մեծամորի համայնքապետարանի ստուգումների արդյունքներով առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Ապօրինի խորքային հորերի կասեցումների արդյունքում խնայվել է մոտ 1160լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 15,058,816խմ ջուր, ինչը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի ծավալին՝ 15 մլն խմ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ