«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

10.08.2026 - 15:12 դիտում

Խորհրդարանը քննարկում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Վահագն Ալեքսանյանը, որն իր խոսում նշեց՝ հարցի քննարկման ժամանակ ինքը սպասում էր, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից կհնչի ելույթ և ներողություն հայ զինծառայողների մահը կամենալու համար իրենց խմբակցության անդամի կողմից, և կրկին չհնչեց:

«Դրա փոխարեն կրկին ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը, որն այս անգամ ավելի հեռուն գնաց, ասաց՝ մեր խմբակցության անդամների ինչ-որ տեղափոխության հարցերով էր զբաղվում, փորձում էր զբաղվել առնվազն: Պարո՛ն Ղազարյան, դա լավ դաշտ չի:

Հավատացնում եմ ձեզ, եթե մենք սկսենք տեղափոխության հարցերով զբաղվել, շատ ավելի հետաքրքիր լուծումներ կգտնենք և շատ ավելի հետաքրքիր բաների կհանգենք վերջիվերջո»,- ասաց Ալեքսանյանը՝ դիմելով Ղազարյանին:

Նրա խոսքով՝ իր տպավորությամբ՝ Ղազարյանն ընդդիմադիր քաղաքական դաշտի բարոյականության կողմնացույցն է:

«Էդգար Ղազարյանը եթե գա ու ներողություն խնդրի իր ասածների համար, դա կընկալենք: Եթե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը ներողություն խնդրի իրենց անդամի փոխարեն՝ դա էլ կընկալենք:

Խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հարգելի՛ գործընկերներ, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ