ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կանջորյանը պարզաբանել է, որ իր եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, և վստահ է, որ բռնություն գործադրած բոլոր անձինք կենթարկվեն իրավական պատասխանատվության:
Կոնջորյանը գրել է՝ որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իր անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ինքը երբևէ որևէ պարագայում չի կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից՝ անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Նրա խոսքով՝ սա իր համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:
«Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե՛ այս դեպքի, թե՛ այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- ասված է գրառման մեջ:
Ըստ Քննչական կոմիտեի՝ այս միջադեպի քրեական վարույթով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հոդվածով: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:
