Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

25.07.2026 - 20:08 դիտում

Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել քննության նյութերի արտահոսքի հետ կապված` ուսանողների բողոքի ցույցերի ֆոնին։

«Ես հրաժարական եմ ներկայացրել պատվարժան վարչապետ Նարենդրա Մոդիին, որպեսզի ապազգային ուժերը չօգտվեն Ջանտար Մանտարում (Նյու Դելիի շրջան, որտեղ տեղի են ունենում բողոքի ցույցերը) և ամբողջ երկրում ստեղծված իրավիճակից, պահպանվի ազգային միասնությունը, իրավական նրբությունները չխանգարեն ոչ մի հնդիկ ուսանողի ապագային, որպեսզի մեր երեխաներն իրենց ժամանակը նվիրեն ուսմանն ու կենտրոնանան կարիերա կառուցելու վրա», – գրել է Պրադհանը X-ում:

Նախարարը խոստովանել է, որ 2026 թվականի մայիսի 3-ի քննության ժամանակ «խախտումներ են հայտնաբերվել»։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունն անմիջապես արձագանքել է՝ հետաքննություն սկսելով և հայտարարելով կրկնակի քննության ամսաթիվը:

Վերջին օրերին Հնդկաստանում բողոքի ալիք էր բարձրացել, բժշկական քննությունների թեստերի առաջադրանքների արտահոսքի պատճառով և քննությունները մայիսից տեղափոխել էին հունիս:

Ավելի քան 2,2 միլիոն երիտասարդ քննություն է հանձնել երկրի 550-ից ավելի քաղաքում: Բողոքի ակցիայի մասնակիցները միջադեպի համար պատասխանատու էին համարում կրթության նախարարին և պահանջում նրա հրաժարականը: Վարչապետ Մոդին հանձնարարել է օրինագիծ պատրաստել՝ դատարաններում նման գործերի արագացված քննության և մեղավորների պատժի խստացման մասին: Իշխանությունները նախապատրաստում են քննական համակարգի բարեփոխումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ