Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21.07.2026 - 18:15 դիտում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութում աղջիկներից մեկը հեռախոսային նամակագրություն է կարդում և նամակագրության վերաբերյալ պարզաբանում պահանջում մյուսից, ապա սկսում հարվածել նրան։

Ներքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են , որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։

«Նշված դեպքը եղել է հունիսին։ Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են բոլոր մասնակիցներին և հաղորդման հետ միասին ներկայացրել Քննչական կոմիտե»,–  հարցին ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ