Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ

14.07.2026 - 13:45 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկրի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:

Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցները, ինչպես նաև անցյալ տարի Կոպենհագենում իրենց հանդիպումը թույլ են տալիս խոսել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների պատմության մեջ նոր դարաշրջանի մասին:

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ