Ֆրանսիան անջատում է ատոմային ռեակտորները՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառով

Աստղիկ Խաչատրյան 13.07.2026 - 20:27
13.07.2026 - 20:27 դիտում

EDF պետական էներգետիկ կոնցեռնը ժամանակավորապես կանգնեցրել է երեք ատոմային ռեակտոր, ևս յոթն աշխատում է նվազեցված հզորությամբ։ Ընկերությունը նշելէ, որ միջոցառումներն անհրաժեշտ են բնապահպանական նորմերի պահպանման համար:

Ընկերության տվյալներով՝ այդ միջոցը թելադրված է շրջակա միջավայրիպահպանության պահանջներով և նախատեսված է թույլ չտալու չափազանցտաքացած ջրի արտանետումը գետեր, որոնք շոգի պատճառով արդեն տաքանում են:

Ատոմակայանները գետի ջուրն օգտագործում են ռեակտորները հովացնելու համար, Այնուհետև տաքացրած ջուրը վերադարձնում են գետեր:

«Միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա: Ռեակտորները կարող են աշխատել բարձր ջերմաստիճանում: Այդ սահմանափակումներն ուղղված են ջրային ֆլորայի ու ֆաունայի պաշտպանությանը»,- հայտարարել է EDF-ի խոսնակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ