Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

9.07.2026 - 12:22 դիտում

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը։

Քննչական կոմիտեից 1lurer.am- հայտնեցին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ