Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ

4.07.2026 - 16:29 դիտում

Սլովակիայում հանրաքվե է անցկացվում երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ՝ հայտնել է Սլովակիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հանրաքվեն կհայտարարվի կայացած, եթե մասնակցությունը գերազանցի 50 տոկոսը։

2024 թվականին Սլովակիայում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ կառավարության նախկին ղեկավարներին և խորհրդարանի նախագահներին, որոնք իրենց պաշտոններն զբաղեցրել են առնվազն երկու ժամկետ, սահմանվել է ամենամսյա ցմահ վճարում՝ պատգամավորի աշխատավարձի չափով: Այժմ այդ գումարը գերազանցում է 4 հազար եվրոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ