Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը

4.07.2026 - 15:09 դիտում

Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը: Նա զոհվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով։

Արարողությունն անցկացվում է Մոսալլայի մեծ մզկիթում, ուր վաղ առավոտից սկսել են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանից և երկրի այլ քաղաքներից։ Մասնակիցներից շատերը ժամանել են բացումից ժամեր առաջ՝ զբաղեցնելով համալիր տանող փողոցներն ու հատուկ հատկացված տարածքները, որպեսզի առաջին իսկ րոպեներից ներկա լինեն հրաժեշտի արարողությանը։

Տեղական ժամանակով 04:00-ին այցելուների համար բացվել են համալիրի դարպասները։ Առաջնորդի մարմինն արարողության պաշտոնական մեկնարկից քիչ առաջ տեղափոխվել է հանրային հրաժեշտի համար հատուկ պատրաստված վայր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ