Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը

2.07.2026 - 10:29 դիտում

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունւ։

ՀՀ Կառավարությունում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը: ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ