Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Աստղիկ Խաչատրյան 30.06.2026 - 19:28
30.06.2026 - 19:28 դիտում

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով 14 երեխա է զոհվել, ևս 5 երեխա՝ վնասվածք ստացել:

Լրատվամիջոցների տվյալով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Լահոր նահանգում: Միջադեպի պահին շենքում եղել է ավելի քան 30 մարդ:

Իշխանությունները ձերբակալել են երկու կասկածյալի, այդ թվում՝ շենքի սեփականատիրոջը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ