«Չկա օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը». Նեթանյահուն մտադիր է դիմել Թրամփին

29.06.2026 - 15:48 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը շատ լուրջ է վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրեական պետության դեմ ուղղված «սպառնալից հռետորաբանությանը»։

Նա հայտարարել է, որ մտադիր է կապվել ԱՄՆ իշխանությունների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել այս անբարյացակամ հայտարարությունների վրա։

«Չկա օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այդ խոսքերին շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ եթե կա մի բան, որ մեզ սովորեցրել է մեր ժողովրդի պատմությունը, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, թե մտադիր է ոչնչացնել ձեզ, դուք պետք է լուրջ ընդունեք նրա խոսքերը»,- ասել է Նեթանյահուն (մեջբերումը՝ The Times of Israel-ի):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ